National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.09.2022
Նախատեսվում է ներկրվող ցեմենտի տուրքը նվազեցնել 5.000 դրամով, վերացնել ներկրվող կլինկերի տուրքը
1 / 3

Առաջարկվում է ներկրվող ցեմենտի տուրքը նվազեցնել 5.000 դրամով՝ մեկ տոննայի համար սահմանելով 9.000 դրամ՝ 14.000 դրամի փոխարեն, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը վերացնել: Այս մասին հայտնել է պատգամավոր Բաբկեն Թունյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 7-ի հերթական նիստում, երբ քննարկվում էր իր եւ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հեղինակած ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Բաբկեն Թունյանի պարզաբանմամբ՝ օրենքի ընդունումը պայմանավորված է ցեմենտի տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաեւ ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ: «Մեր նպատակը ոչ թե այն է, որ մենք տեղական արտադրողների համար  գերարտոնյալ պայմաններ սահմանենք ու թույլ տանք, որ իրենք թանկ ցեմենտի հաշվին կարողանան շահույթ ունենալ, այլ ստեղծել մրցակցային վիճակ, որտեղ իրենք կունենան նաեւ մրցակիցներ, եւ դա որոշակի առումով կզսպի իրենց գերախորժակները, եթե այդպիսիք կլինեն, եւ նաեւ շուկայում կկարգավորվեն ե՛ւ որակը, ե՛ւ ծավալները, ե՛ւ գները»,- ասել է Բաբկեն Թունյանը:

Նախագծի ընդունման արդյունքում կճշգրտվի 2019 թ. գործող կարգավորումը՝ համապատասխանեցնելով ցեմենտի շուկայում վերջին զարգացումներին եւ փոփոխված ելակետային պայմաններին: Կվերանականգնվի ցեմենտի շուկայի հավասարակշիռ մրցակցային վիճակը՝ կանխելով շուկայի հետագա կենտրոնացումը, գների չհիմնավորված աճը: Տեղական ընկերությունների համար խթաններ ստեղծելով՝ քայլեր կձեռնարկվեն արտադրողականության բարձրացման եւ ինքնարժեքի իջեցման ուղղությամբ:

Հարակից զեկույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքը նախագծի վերաբերյալ:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը: Հանձնաժողովն ԱԺ խորհրդին կառաջարկի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո՝ քսանչորս ժամվա ընթացքում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am